Առողջապահության լրատու 6-7.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Քաղցկեղ, ՁԻԱՀ, գրիպ… Ո՞վ է փրկելու
Իմունաքիմիան ուսումնասիրում է իմունիտետի քիմիական հիմքը (անընկալունակություն, օրգանիզմի ինֆեկցիաներին և օտարածին օրգանիզմների ներխուժմանը դիմադրողականություն (այդ թվում հիվանդածին միկրոօրգանիզմների), ինչպես նաև օտարածին նյութերի ազդեցությունը, որոնք հակագենային հատկություններ ունեն:
Հիմնական խնդիրներն են իմունային հակամարմին-սպիտակուցների կառուցվածքի և հատկությունների, բնական և սինթետիկ հակագեների ուսումնասիրությունը, ինչպես նաև տարբեր օրգանիզմների այս երկու գլխավոր բաղադրատարրերի միջև իմունաբանական ռեակցիաների օրինաչափությունների հայտնաբերումը: Իմունաքիմիայի մեթոդներից օգտվում են նաև կիրառական նպատակներով, մասնավորապես պատվաստանյութերի և շիճուկների ակտիվ սկզբի առանձնացման և մաքրման համար:
Իմունանբավարարության վիճակը բաղկացած է երկու մասից` առաջնային (բնածին) և երկրորդական: Երկրորդական իմունանբավարարության վիճակներից առանձնացվում է երեք ձև.
Ձեռքբերովի` առավել վառ օրինակ է ձեռքբերովի իմունանբավարարությունը` ՁԻԱՀ-ը:
Ինդուկցված` առաջանում է կոնկրետ պատճառների արդյունքում. ռենտգենյան ճառագայթում, վնասվածքներ, վիրահատական միջամտություն, կորտիկոստերոիդների օգտագործում, ցիտոստատիկ թերապիա, ինչպես նաև իմունիտետի խանգարում, որը կրկնակի առաջանում է հիմնական հիվանդության հետևանքով (դիաբետ, լյարդի, երիկամների հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ):
Ինքնակա ձև` բնութագրվում է ակնհայտ պատճառի բացակայությամբ, հրահրվում է իմունային ռեակտիվության խանգարմամբ:
Իմունամոդուլացնող կոնկրետ դեղպատրաստուկների ընտրությունը և դրանց ներառումը համալիր բուժման մեջ, որը նշանակված է հիմնական հիվանդության բուժման համար, որոշում է բժիշկ-իմունաբանը, հաշվի առնելով իմունանբավարարության կլինիկական դրսևորումները և իմունային համակարգի վիճակը:
Իմունաքիմիական մեթոդները լայն տարածում են գտել տարբեր կառուցվածքների կենսաբանական ակտիվ միացությունների քանակական որոշման համար, ցածրմոլեկուլային հորմոններից մինչև բարձրմոլեկուլային վիրուսներն ու ամբողջական բջիջները: Իմունաքիմիան քաղցկեղային հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, վերարտադորղական գործառույթների խանգարման, դիաբետի ախտորոշման մեթոդներից մեկն է:
Եթե 50 տարի առաջ քաղցկեղային ուռուցք ախտորոշումը մահվան դատավճռի պես էր հնչում, ապա այժմ բժշկությունը խոշոր քայլերով առաջ է գնում և շարունակում է ուռուցքի դեմ պայքարի նոր մեթոդներ որոնել: Նման մեթոդներից մեկն է իմունաթերապիան: Իմունաթերապիան հիմնված է ինտերլեյկին-2-ի խթանման վրա (ИЛ-2) իմունակոմպետենտ բջիջների, որոնք հարձակվում են ուռուցքի վրա:
Իմունաթերապիան չի կարելի շփոթել քիմիաթերապիայի հետ (բուժում ցիտոտոքսիկ միջոցներով, այսինքն քաղցկեղային բջիջների բաժանմանը, որի արդյունքում նորերն են ձևավորվում, խանգարող միջոցներ): Իմունաթերապիայի ժամանակ օրգանիզմ են ներմուծվում բուժիչ պատվաստանյութեր (դիզենթերիա, բրուցելոզ, տուլարեմիա, գրիպ), շիճուկներ (դիֆթերիա, կարկամախտ, բոտուլիզմ), որոնք պաշտպանական նյութեր են պարունակում (հակամարմիններ) հիվանդության հարուցչի կամ նրա տոքսինի դեմ:
Այնպես որ, քիմիան այստեղ էլ այնքան էլ վատ չի երևում:
Հիստոքիմիա և ցիտոքիմիա: Ինչու են ներկում մարդու հյուսվածքները:
Հիստոքիմիան հիստոլոգիայի բաժինն է (հունարեն ίστίομ - հյուսվածք և Λόγος - գիտելիք, բառ, գիտություն), որն ուսումնասիրում է տարբեր քիմիական նյութերի և դրանց մետաբոլիզմի արդյունքների տեղակայումը հյուսվածքներում: Հիստոքիմիան ապահովում է կենսաքիմիայի և մորֆոլոգիայի կապը:
Գունավորման որոշ մեթոդներ հնարավորություն են տալիս բջիջներում հայտնաբերել այս կամ այն քիմիական նյութերը: Հնարավոր են ճարպերի, գլիկոգենի, նուկլեինաթթուների, նուկլեոպրոտեինների, որոշակի ֆերմենտների և բջիջների այլ քիմիական բաղադրատարրերի տարբերակված գունավորումները: Հյուսվածքների քիմիական կազմի ուսումնասիրության նպատակով հիստոքիմիայի դերն աճում է: Ընտրված են գունանյութեր, ֆլուորոքրոմներ և ֆերմենտներ, որոնք հնարավոր է միացնել առանձնահատուկ իմունագլոբուլիններին (հակամարմիններին) և հետևելով բջջի մեջ այդ միացությանը, նույնականացնել բջջային կառուցվածքները: Հետազոտությունների այս ոլորտը իմունահիստոքիմիայի առարկան է: Իմունաբանական մարկերների օգտագործումը լուսային և էլեկտրոնային միկրոսկոպիայում նպաստում է բջջի վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաև բժշկական ախտորոշումների ճշգրտության բարձրացմանը:
Օպտիկական գունավորում: Գունավորման ավանդական հիստոլոգիական մեթոդները ուղեկցվում են ֆիքսացիայով, որը ոչնչացնում է հյուսվածքները: Օպտիկական գունավորման մեթոդները հիմնված են այն բանի վրա, որ բջիջները և հյուսվածքները, որոնք տարբերվում են հաստությամբ և քիմիական կազմով, նաև տարբեր օպտիկական հատկություններ ունեն: Արդյունքում, օգտագործելով բևեռացված լույսը, դիսպերսիան, ինտերֆերենցիան կամ փուլային կոնտրաստը, հաջողվում է ստանալ պատկերը, որի վրա կառուցվածքի մանրամասները տեսանելի են շնորհիվ տարբեր պայծառության և/կամ գունավորման, իսկ սովորական լուսային մանրադիտակում նման մանրամասները քիչ են տարբերվում: Այս մեթոդները հնարավորություն են տալիս ուսումնասիրել ինչպես կենդանի, այնպես էլ ֆիքսված հյուսվածքները: Հիստոքիմիական մեթոդների օգնությամբ հաջողվել է առաջին անգամ ցույց տալ ՌՆԹ քանակի փոփոխությունների կապը սպիտակուցի սինթեզի հետ և քրոմոսոմային հավաքածուի մեջ ԴՆԹ պարունակության անփոփոխ լինելը:
Ցիտոքիմիա տերմինը գրականության մեջ օգտագործվում է երկու նշանակությամբ, կամ բջջի ուլտրահիստոքիմիա, կամ միկրոսկոպիկ մեթոդների ամբողջություն, որը հնարավորություն է տալիս կատարել բջջի կամ բջիջների խմբի քիմիական և ֆերմենտատիվ հետազոտություն, պահպանելով դրանց մորֆոլոգիան:
Ցիտոքիմիան քիմիական մեթոդներով ուսումնասիրում է բջիջների կառուցվածքն ու գործառույթները, ներբջջային կառուցվածքը և դրանց կենսագործունեության արդյունքները:
Մարդու օրգանիզմում պարունակվում է տարբեր տեսակների 1014 բջիջներ: Բույսերի բջջահյութում լուծված նյութերը (սախարազան, պոլիսախարիդները, ալկալոիդներ, տտպող նյութեր, պիգմենտներ, որոշ աղեր և այլն) օսմոսի ուժի շնորհիվ ապահովում են սննդարար նյութերի և ջրի թափանցումը բջջի մեջ և ստեղծում են բջջի և հյուսվածքների մեխանիկական լարվածությունը` տուրգորը:
Օսմոսի միջոցով բոլոր բուսական և կենդանական օրգանիզմների բջիջներին ջուր է հասնում: Բույսերի հյուսվածքներում օսմոտիկ ճնշումը 0,5-2 ՄՊա է (անապատային բույսերում ավելի քան 10 ՄՊա է), սա է գլխավոր պատճառը, որ ջուրը արմատներից դեպի վեր է բարձրանում: Մարդու արյան մեջ 370C-ի դեպքում օսմոտիկ ճնշումը հավասար է 0,78 ՄՊա –ի: Ծարավի զգացողությունը պայմանավորված է օրգանիզմի ջրի պահանջով բջիջներում նորմալ օսմոտիկ ճնշումը վերականգնելու համար այն բանից հետո, երբ այն բարձրացած է լինում, օրինակ, աղի կերակուր ուտելուց հետո:
25.06.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ